Շվեդ մրցավարը կսպասարկի ԲԿՄԱ-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումը
Սպորտ
Շվեդ մրցավար Յոնաս Էրիկսոնը կսպասարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` ԲԿՄԱ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էրիկսոնն աշխատել է ՀԱՊՈԵԼ (Բեեր-Շևա)-«Մարիբոր» խաղում, որի ընթացքում 3 դեղին քարտ է ցույց տվել:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, նրա օգնականները կլինեն իր հայրենակիցներ Մատիաս Կլասենիուսը և Դանիել Վերնմարկը, լրացուցիչ մրցավարները կլինեն Ստեֆան Յուհանեսոնն ու Գլեն Նյուբերգը: Չորրորդ պաշտոնյան Մեհմեդ Կուլումն է:
Հիշեցնենք` թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Մոսկվայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: