Անտոնիո Կոնտե. Քիչ է մնացել Իտալիա վերադառնալուս
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ կարոտում է հայրենիքը եւ մոտ ապագայում կվերադառնա Իտալիա: 48-ամյա մասնագետը ցանկանում է դառնալ որեւէ ակումբի մարզական տնօրեն:
«Կասկած չկա, որ ինձ ձգում է Իտալիան եւ քիչ է մնացել հայրենիք վերադառնալուս: Սա հրաշալի փորձ է, բայց ես մտադիր եմ վերադառնալ Իտալիա: Չինաստանի տարբերակը բացառվում է: Բունդեսլիգայի վերաբերյալ կասեմ, որ բարդ է ապագան կանխատեսելը: Բայց մարզիչը ժամանակավոր աշխատակից է: Ամեն ինչ կախված է արդյունքից: Ապագայում կցանկանայի դառնալ մարզական տնօրեն»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Իտալացի մարզիչի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: