Արսենալը Լակազեթի դուբլի շնորհիվ հաղթեց Վեսթ Բրոմվիչին
ՍպորտԱնգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Վեսթ Բրոմվիչի» դարպասը:
«Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազեթը, ով գոլերից մեկը հեղինակել է 11 մետրանոց հարվածից:
Այս հաղթանակի շնորհիվ Արսեն Վենգերի թիմը վաստակել է 10 միավոր և բարձրացել 7-րդ տեղ, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 8 միավորով 12-րդ տեղում է: