Չեմպիոնների լիգայում կկայանան երկրորդ հանդիպումները E, F, G, H խմբերում
Սպորտ
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները E, F, G, H ենթախմբերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Սպարտակ»-ը կընդունի «Լիվերպուլ»-ին, իսկ «Սևիլիա»-ն` «Մարիբոր»-ին: F խմբում միմյանց դեմ կմրցեն «Նապոլի»-«Ֆեյենորդ», «Մանչեսթեր Սիթի»-«Շախտյոր» զույգերը: G խմբի թիմերից զույգեր են կազմել «Բեշիկթաշ», «Լայպցիգ» և «Մոնակո», «Պորտու» թիմերը: Եվ վերջին՝ H խմբի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի Մադրիդի «Ռեալ»-ի, իսկ ԱՊՕԷԼ-ը` «Տոտենհեմ»-ի հետ:
Խմբային փուլի բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: