Փարիզում բացված «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» ցուցահանդեսին անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանությանը
ՄշակույթՓարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբեր 25-ին բացվել է «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, բացման արարողությունը նախագահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լիբանանի նախագահ Միշել Աունը:
Այս ցուցահանդեսին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798թ. վարագույր:
Հայ Եկեղեցու կողմից բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Նախքան ցուցահանդեսի բացումը հոգեւոր հայրերը ծանոթացել են ցուցահանդեսին: Ներկա էր ասորիների պատրիարք Ամենապատիվ Տ. Եփրեմ II:
Ցուցահանդեսում անդրադարձ կար նաեւ Հայոց Ցեղասպանությանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատվելը Սիրիայում եւ Եգիպտոսում: