«Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը ուժ ու ոգի է հաղորդել Նիսի մասնակիցներին
ՀասարակությունՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդիատենապետ Արտո Օքսայանին, Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներՄարի և Հակոբ Ալթիփալակյաններին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորեց Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ:
Արտո Օքսայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ. «Շատ կարևոր ու արդյունավետ հավաք էր, որը մեզ ուժ ու ոգիհաղորդեց: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է՝ Հայաստանի կողքին լինել: Սփյուռքահայի համար մեծ պարծանք է օգտակար լինելՀայրենիքին», - հավելեց համայնքային գործիչը:
Մարի և Հակոբ Ալթիփալակյանները նույնպես անդրադարձան Հայաստանում կատարվող փոփոխություններին: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիսենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի ճարտարապետությունը, փողոցների մաքրությունը: Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»:
Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր»: