Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը հարձակվողի հետ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանը խնդրել է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ,- տեղեկացնում է «The Independent»-ը:
Անգլիացու պայմանագիրն ավարտվում է 2020 թվականին, սակայն պորտուգալացի մասնագետը ցանկանում է, որ նա ավելի երկար մնա թիմում, ով ընթացիկ մրցաշրջանում դարձել է հիմնական կազմի խաղացող:
Բացի այդ, պորտուգալացին պահանջել է արագացնել բանակցությունները Մարուան Ֆելաինիի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: