Երևանի փաստաբանական գրասենյակներից մեկում գողություն է կատարվել
ՀասարակությունՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով Միչուրինի փողոցից բերման են ենթարկել 1963 թվականին ծնված Տիգրան Վ.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Տիգրան Վ.-ն սեպտեմբերի 26-ին ՝ ժամը 12.00-ին, Միչուրինի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում բացահայտ հափշտակել է 1978 թվականին ծնված Արմինե Կ.-ի դրամապանակը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն: