Լևոն Արոնյանը հաղթեց Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում
ՍպորտԹբիլիսում ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։
Եզրափակիչ թայ-բրեյքի 1-ին երկու պարտիան էլ ավարտվել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով չին Դին Լիժենի նկատմամբ:
Այսպիսով, եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով՝ Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը։
Այս կերպ, հայ գրոսմայստերը դարձել է միակ շախմատիստը, որը հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ: Արոնյանն առաջին անգամ աշխարհի գավաթակիր դարձել էր 12 տարի առաջ` 2005 թվականին: