Վարդարը ժամանել է Նորվեգիա
ՍպորտՄակեդոնական «Վարդարը» ժամանել է նորվեգական Տրոնհեյմ, որտեղ կկայանա «Ռուսենբորգի» հետ Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումը:
Մակեդոնիայի չեմպիոնի կազմում Նորվեգիա են ժամանել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը և պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Նշենք, որ «Ռուսենբորգ»-«Վարդար» խաղը կկայանա սեպտեմբերի 28-ին: