Վրաերթեր Երեւանում եւ Արագածոտնում. Վիրավորներից մեկը 13-ամյա պատանի է. վարորդներից մեկը փախել է դեպքի վայրից
ՀասարակությունՍեպտեմբերի 27-ին՝ ժամը 20.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վիլնյուսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15.00-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Կ.Ուլնեցու եւ Պ.Սեւակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը, ով նույն օրը՝ ժամը 16.10-ին, կամավոր ներկայացել է ոստիկանության եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագած գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: