ԵԼ. Վարդարը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց
ՍպորտԵվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում մակեդոնական «Վարդարը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է նորվեգական «Ռուսենբորգին»:
Հյուրերի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը:
Բարսեղյանը դաշտում է անցկացրել 76 րոպե, իսկ Համբարձումյանը՝ 85:
Մակեդոնիայի չեմպիոնը մեկնարկային երկու տուրերից հետո միավոր չունի: