Դիեգո Կոստան սկսել է մարզվել Աթլետիկոյի հետ
ՍպորտՄադրիդի «Աթելտիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան սկսել է մարզվել թիմի հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա իսպանացին, ում վերադարձի համար մադրիդցիները Լոնդոնի «Չելսիին» վճարել են 66 միլիոն եվրո, գտնվում է ակումբի տրամադրության տակ:
Կոստան «Աթլետիկոյի» կազմում չի կարողանա խաղալ մինչև հունվար: Հարձակվողը թիմում հանդես է գալու 18 համարի խաղաշապիկով: