Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Տարիքային գործոնի անդրադարձը սեռական կյանքի վրա. սեքսապաթոլոգ

Անկախ տարիքից, մարդը միշտ ունի սիրո կարիք: Իսկ կարո՞ղ է արդյոք տարիքային գործոնն ազդել զույգի առողջ ու ներդաշնակ սեռական կյանքի վրա: Ladynews.am-ը թեմայի շուրջ զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ, ով ներկայացրեց, թե սեռական կյանքում ինչ խնդիրներ կարող են ունենալ զույգերը՝ տարիքային գործոնով պայմանավորված:

«Պետք է ասել, որ տարիքային գործոնը միջանձնային, ամուսնական հարաբերություններում որոշակի դերակատարություն ունենում է, սակայն, ըստ էության, ամեն ինչ պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով: Մարդկանց մոտ գոյություն ունի սեռական կառուցվածքի երեք տիպ՝ թույլ, միջին և ուժեղ: Հենց դա էլ սահմանափակում է անհատի սեռական ակտիվությունը, որը պայմանավորված է որաշակի գենետիկ գործոններով, և, եթե այս երեք տիպերի միջև առկա է անհամատեղելիություն, ապա ամուսնական զույգի մոտ կարող է առաջանալ կոնստիտուցիոնալ գենետիկ տիպի սեքսուալ աններդաշնակություն»,- խոսելով թեմայից՝ նշեց սեքսապաթոլոգը:

Ըստ նրա՝ տարիքային գործոնը դերակատարություն կարող է ունենալ ամուսնական կյանքի սկզբնական շրջանում. «Այդ փուլում հնարավոր է՝ զույգերի մոտ առաջանան պատկերացումների հակասություններ՝ կապված սեռական կյանքի հետ: Եթե այդ շրջանում նման խնդիրներ չեն առաջանում, և ամուսինների միջև էլ գոյություն ունի միջանձնայի ներդաշնակ փոխհարաբերություն, ապա տեսակի հետ կապված խնդիրը կհարթվի ու անդրադառձ չի ունենա զույգի սեռական կյանքի վրա»,- փաստեց Սևադա Հակոբյանը:

Ինչպես նշեց սեքսապաթոլոգը, հնարավոր է՝ խնդիրներ առաջանան նաև հասուն տարիքում, երբ ի հայտ գան հակադրություններ՝ պայմանավորված սեքսուալ ցանկություններով և չարդարացված սպասումներով: «Ահա այս փուլերում է, որ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն պետք է փաստել՝ կարևորն ու էականը զույգերի միջև առկա հոգեզգացմունքային ներդաշնակ հարաբերություններն են. այս պարագայում սեռական կյանքի պահանջմունքները փոխլրացվում են այլ արժեքներով ու գործոններով»:

Սեքսապաթոլոգը կարևորեց մի փաստ. «Ցանկալի է, որ զույգն ունենա նույն աշխարհայացքը, հետաքրքրությունների նույն շրջանակը՝ կարողանալով անհրաժեշտության դեպքում միմյանց փոխլրացնել. սա ավելի կարևոր է, քան զուտ սեռական բաղադրիչը»: Մարդն, ի վերջո, սոցիալական էակ է, և հատկապես կանանց համար շատ ավելի կարևոր դերակատարություն ունեն հոգեբանական բաղադրիչը, միջանձնային ներդաշնակ փոխհարաբերությունները: Հակառակ դրան, եթե զույգի մոտ առկա է միայն սեռական ներդաշնակ փոխհարաբերություն, ապա այս դեպքում ընտանիքում կարող են դժվարություններ առաջանալ՝ դառնալով անգամ ամուսնալուծության պատճառ: Սեքսապաթոլոգի խոսքով՝ սեռական կյանքում ամեն ինչ կախված է անձի հոգեզգացական հոգեկերտվածքից. եթե անձն ունի ակտիվ, ստեղծագործող, նախաձեռնող հոգեկերտվածք, ապա տարիքը չի կարող ճնշող կամ սահմանափակող նշանակություն ունենալ:

Սեքսապաթոլոգը նշեց, որ թե´ տղամարդիկ, թե´ կանայք, որքան էլ ապրեն, պետք է ունենան լիարժեք ու առողջ սեռական կյանք. «Էվոլուցիոն տարիքային սեռական գործառույթի թուլացումը չափանիշ չէ, զույգը պետք է ունենա բավարար ու լիարժեք սեռական կյանք, որն էլ իր հերթին պետք է ապահովվի բժշկագիտական նվաճումներով»:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են