Sky Sports. Թոմաս Տուխելը Բավարիայի նոր գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գլխավորել «Բավարիան»:
«Sky Sports Germany»-ի տեղեկություններով, 44-ամյա մասնագետը մյունխենցիների գլխավոր մարզչի պաշտոնում հիմնական հավակնորդներից մեկն է Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո:
«Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Վիլի Սանյոլն է, բայց նրա թեկնածությունն ակումբի կողմից չի դիտարկվում երկարաժամկետ հեռանկարում, իսկ ֆավորիտը հենց Տուխելն է:
«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հանդիսանում է «Մայնցի» և «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզչի աշխատանքի երկրպագուն, որն ամռանը հեռացավ Դորտմունդից և մինչև հիմա որևէ թիմ չի գլխավորում: