Մոուրինյո. Պոգբայի դեպքում հույս չունեմ
ՍպորտԱրդեն չորս հանդիպում բաց թողած ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապաքինման ժամկետների մասին «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատկերացում չունի:
«Վալենսիայի եւ Ջոնսի հետ կապված հույս կա, որ նրանք առաջիկայում կմիանան ընդհանուր խմբին, Պոգբայի դեպքում հույս չունեմ, նա դեռ երկար կբացակայի: Նրա մասին հիմա չեմ մտածում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:
Պոգբան վնասվածք էր ստացել սեպտեմբերի 12-ին, «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում (3:0):
Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Քրիսթալ Փելասին»: Սեպտեմբերի 30-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին: