Հայ-ամերիկյան միացյալ կամերային նվագախումբը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում
ՄշակույթՀայ-ամերիկյան միացյալ կամերային նվագախմբի առաջին հանրային ելույթը տեղի կունենա հոկտեմբեր 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դասական երաժշտությունը՝ երկնքի տակ» (Classical Music Under the Sky) խորագիրը կրող համերգին որպես մենակատար հանդես կգա նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական հիմնադրամի հիմնադիր, հայտնի ջութակահար Աշոտ Տիգրանյանը։ Նրան կընկերակցի դասական բեմի ծագող աստղ, 14-ամյա ջութակահար Պոլինա Շարաֆյանը։ Որպես մենակատար հանդես կգա սոպրանո Արմինե Վարդանյանը։
Այս համերգով Հիմնադրամը նպատակ ունի բարձր երաժշտություն մատուցելհամաքաղաքացիներին թեթև, բաց միջավայրում՝ չմեղանչելով ո՛չ դասականերաժշտության համերգի անցակցման ակադեմիական ավանդույթների, ո՛չ էլժամանակակից գրավիչ միջոցառման ձևաչափի դեմ։ «Դասական երաժշտությունը՝ երկնքի տակ» համերգը կոչված է ևս մեկ անգամ ապացուցել, որ դասականերաժշտությունը կարող է մատչելի լինել, այն հաճելի է և ոգևորող։ Ահռելի հոգևորլիցքի հետ մեկտեղ, այն կարող է նաև զվարճացնել և շատ հիշվող ապրումներպարգևել։
Համերգը բաց է հանրության համար։
Ծրագրում կհնչեն Բախի, Մոցարտի, Շտրաուսի, Մորիկոնեի և այլ հանրահայտ կոմպոզիտորների գործեր: