Երևանում վրաերթի է ենթարկվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ Մինսկի Ռադիոտեխնիկայի քոլեջի 61–ամյա տնօրենը
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ, 60-ամյա Վազգեն Թորոսյանը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 AA 248 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, Մինսկ քաղաքի Գազետա Զվեզդա պողոտայի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Անկուդային:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում