Կրետե կղզում կայացել է Ուղղափառ ու Արևելեան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի միացյալ ընկերության հանդիպումը
ՀասարակությունԿրետե կղզում կայացել է Ուղղափառ ու Արևելեան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի միացյալ ընկերության հանդիպումը։
Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագորթյան մեջ նշված է. «19-էն 21 Սեպտեմբեր 2017-ին, Յունաստանի Կրետէ կղզիին մէջ տեղի ունեցաւ Ուղղափառ ու Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու եւ Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան մնայուն յանձնախումբին հանդիպումը։ Սոյն ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսութենէն մասնակցեցաւ Գերշ. Տ. Եզնիկ Արք. Պետրոսեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն՝ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանը։
Խօսք առնելով Կոմիտաս Սրբազանը ժողովականներուն փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ողջոյնները, եւ շեշտեց Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան եւ Ուղղափառ ու Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու համագործակցութեան կարեւորութիւնը։
Ապա, երեք օրերու վրայ տարածուած ժողովական աշխատանքները կեդրոնացան Աստուածաշունչի թարգմանութեան ու տարածման կարելիութիւններուն վրայ»։