ՀՀ նախագահի ներկայությամբ Գյումրիում բացվեց մանկապատանեկան արվեստի պալատը
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հոկտեմբերի 1-ին Գյումրիում շահագործման հանձնվեց Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատը։
1988 թվականի երկրաշարժից հետո մինչ օրս 6-18 տարեկան մոտ 400 երեխա արտադպրոցական տարբեր խմբակների հաճախում էր տնակային պայմաններում: Երկար տարիներ տնակներում գործելուց հետո Գյումրու «Պիոներ պալատ»-ը վերջապես քարաշեն կառույց կտեղափոխվի: Գյումրու Մատնիշյան 182 հասցեում գտնվող շենքը հիմնանորոգումից հետո հանձնվել է մանկապատանեկան արվեստի պալատին:
Համայնքապատկան այս կառույցում, որտեղ նախկինում տեղակայված էր Գյումրու «Մաշկավեներաբանական հիվանդանոց»-ը, հիմնանորոգվել է համայնքային բյուջեի հաշվին:
Նոր շենքում կտեղակայվեն գործող բոլոր խմբակները: Շենքային պայմանները հնարավորություն կընձեռնեն նաև բացել նոր խմբակներ: