Խոշոր ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. բախվել են ЛАДА-ն ու մարդատար Газель-ը, ЛАДА-ն գլխիվայր շրջվել է, Газель-ը կողաշրջվել է
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 36 71 Լ համարանիշի Газель-ն ու 25-ամյա Նարեկ Ղուկասյանի վարած ВАЗ 2112 00 մակնիշի 35 DV 248 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Շարունակությունը՝ այստեղ.