Պիկեն արցունքն աչքերին հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Իսպանիայի հավաքականից (Video)
TVԿատալոնացի պաշտպան Ժերար Պիկեն, Կատալոնիայի անկախացման հանրաքվեի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին հայտնել է, որ պատրաստ է հեռանալ հավաքականից, եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար ինքը խնդիր է համարվում: Այս հայտարարությունն անելիս Պիկեն չի կարողացել զսպել արցունքները:
«Ես կատալոնացի եմ: Այսօր ավելի քան երբևէ, ես հպարտ եմ, որ կատալոնացի եմ:
Եթե Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում մտածում են, որ ես եմ հավաքականի խնդիրը, ապա պատրատ եմ լքել Իսպանիայի հավաքականը: Կարող եմ այլևս հավաքականում հանդես չգալ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա։