Վիգեն Սարգսյանն իրատեսական է համարում ռազմաարդյունաբերական համալիրը երկրի տնտեսության շարժիչ ուժ դարձնելու գաղափարը
ՏնտեսությունՀայաստանը լուրջ հաջողությունների է հասել ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու ուղղությամբ: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով և շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Սարգսյանը:
Նախարարը իրատեսական համարեց այն գաղափարի կյանքի կոչումը, որ ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դարձնել երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտահանում իրականացնել, ինչն էլ կնպաստի այդ ճյուղը երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը դարձնելու համար: