Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
ՍպորտԱյսօր Կանադայի Մոնրեալ քաղաքում մեկնարկում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ մեր թիմի կազմում տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր), Արթուր Դավթյանը (բազմամարտ) և Վահագն Դավթյանը (օղակներ):
Մրցումային առաջին օրը հայ մարմնամարզիկները հանդես կգան որակավորման փուլում:
Հիշեցնենք` նախքան աշխարհի առաջնությունը Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում: