ՉԼ. Գարեթ Բեյլի գոլը լավագույնն է երկրորդ տուրում
ՍպորտԴորտմունդի «Բորուսիային» Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խփած գնդակը լավագույնն է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում:
Ուելսցու օգտին քվեարկել են երկրպագուների 23 տոկոսը,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Երկրորդ տեղում է շոտլանդական «Սելթիկի» կիսապաշտպան Սկոթ Սինկլեյրը՝ 22 տոկոս, ով գոլ էր խփել «Անդերլեխտի» հետ խաղում, իսկ եռյակը եզրափակել է Ֆերնանդոն «Սպարտակից»՝ 19 տոկոս:
Չորրորդ տեղում է գտնվում ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, իսկ 5-րդն է Կևին Դե Բրյույնեն անգլիական «Մանչեսթեր Սիթիից»: