Համայնքային ենթակայության շախմատի դպրոցների աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում. տեսանյութ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հանձնարարել է պատասխանատուներին համապատասխան քայլեր ձեռնարկել արդեն հաջորդ տարեսկզբից քաղաքապետարանի ենթակայության շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու ուղղությամբ: