Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է Արտաշես Սարգսյանի դեմ հրազենային հարձակումը
ՀասարակությունՈւկրաինայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Զապորոժիեում միության մասնաճյուղի ղեկավար Արտաշես Սարգսյանի դեմ տեղ ունեցած հարձակումը:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, Սարգսյանի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել միության Զապորոժիեի մասնաճյուղի շենքի մերձակայքում:
Տեղական «Ֆորպոստ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Սարգսյանի թիկնապահը:
Ուկրաինայի հայերի միությունը կոչ արել երկրի իրավապահներին մանրակրկիտ քննություն անցկացնել դեպքի առնչությամբ և պատրաստվում է հետևել քննության ողջ ընթացքին: