Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»


Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է. խորհուրդներ հոգեբանից

Հայաստանում, ըստ հոգեբանների ուսումնասիրության, առավել մեծ տոկոս են կազմում տղամարդկանց դավաճանությունները, քան կանանց: Եվ հետաքրքիր է, որ հայ տղամարդկանց զգալի մեծամասնությունն ունի կողակցին դավաճանելու փորձ: Ըստ հոգեբան Լիկա Ալեքսանյանի' տղամարդիկ սովորաբար դավաճանում են կնոջը ամուսնության 6-7-րդ տարում, երբ արդեն երեխաներ են ունենում ու կյանքը սովորական է դառնում նրանց համար: Եթե մի կողմ թողնենք այն, որ ցանկացած կին կարող է ինքն իրեն հետևելով ու անընդհատ իր ու զուգընկերոջ կյանք հետաքրքրություններ, նոր մտքեր մտցնելով կանխել ամուսնու հիասթափությունն ու նոր կնոջ փնտրտուքները, և խոսենք միայն այն դեպքի մասին, երբ արդեն որևէ բան հետ բերել չի կարելի, ու նա արդեն դավաճանել է, ապա պետք է հասկանալ' ի՞նչ անել, երբ քեզ խաբված ես զգում, ուզում ես մի լավ ծեծ տալ սիրային եռանկյունու մյուս երկու ծայրերին, հավաքել ճամպրուկներն ու հեռանալ:

Հոգեբանը, նախքան վարվելակերպի ճիշտ կանոններին անդրադառնալը, առանձնացնում է տղամարդու դավաճանության երեք ցայտուն դրսևորվող տեսակներ: Առաջին դեպքում նա դավաճանում է և չի էլ փորձում թաքցնել. ստացվում է այնպես, որ Ձեր արտաբերած «ապահարզան» բառը նրան միայն ուրախություն է պատճառում: Այս պարագայում Լիկա Ալեքսանյանը չի տեսնում այլ տարբերակ, քան բաց թողնել նրան, եթե անգամ սիրում եք. «Այնպիսի վերաբերմունքի դեպքում, երբ դուք անձամբ տեսնում եք նրան խաբեության պահին, սկսում եք խոսել Ձեր միջև կանգնած կնոջ մասին, բայց նա Ձեզ հանգստացնելու և ամեն ինչ հերքելու փոխարեն «թևերը սիրուհու վրա է փռում», ուրեմն հավատացեք' երկընտրանք չկա: Ինքնասիրությունը այս պարագայում պիտի հաղթի: Բաց թողեք նրան և թույլ տվեք երջանիկ լինել առանց Ձեզ: Բացի այդ, որքան շուտ տոնեք ազատագրումը Ձեզ ցավ պատճառած տղամարդուց, այնքան ավելի շատ կյանքի իրավունք կպարգևեք նրան, ով երբեք ցավ չի պատճառի»: Որպես նման դավաճանության դեմ պայքարի վատագույն միջոց հոգեբանը առանձնացնում է մի դեպք, որ հիշում է հենց իր պրակտիկայից. «Ես սովորաբար բերում եմ այդ կնոջ օրինակը, ով դիմեց ինձ նմանատիպ խնդրով և իր գտած հարցի ակնհայտորեն վատ լուծմամբ: Պատկերացնու՞մ եք նա, իմանալով, որ ամուսինը սիրում է այլ կնոջ և ուզում է բաժանվել իրենից, հղիացել էր նրանից և ստիպել մնալ իր կողքին հանուն երեխայի: Ավելի վատ միտք հղանալ անգամ հնարավոր չէ: Առավել քան վստահ եմ, որ այդ ընտանիքում երջանկության մասին կարելի է չխոսել, իսկ ամենադժբախտ կողմը դառնալու էր երեխան»:

Կա տղամարդու դավաճանության մի բոլորովին այլ տեսակ: Նա Ձեզ բոլորից առավել է սիրում, բայց դրանում համոզվելու համար նրան ուրիշ կանայք են պետք: Այլ կերպ ասած' նա չի սիրում այն կանանց, ում հետ ժամանակ է անցկացնում: Ինչպե՞ս որոշել, որ գործ ունեք հենց այս դեպքի հետ և ինչպե՞ս վարվել: Հոգեբանի հավաստմամբ, նման դեպքում տղամարդը աշխատում է թաքցնել իր «սխրանքները» կնոջից, որին սիրում է ու խնայում: Այսինքն' եթե նա պարզապես արկածներ որոնող է, դժվար թե երբևէ գտնեք դավաճանության կշիռ ունեցող ապացույց: Լիկա Ալեքսանյանը խորհուրդ է տալիս նման պարագայում պահանջել ամուսնուց հանդիպում կազմակերպել Ձեր երեքի մեջ' վստահ լինելով, որ ամուսինը Ձեր աչքի առաջ երրորդ կողմին դուրս կշպրտի:
Դավաճանության մյուս առավել հաճախ հանդիպող տեսակն այն է, երբ սիրուհին ամեն ինչ անում է Ձեր ընտանիքը քայքայելու համար և գրեթե շանս չի թողնում Ձեզ: Այս դեպքում, ըստ Լիկա Ալեքսանյանի, սխալ է լուռ կանգնել մի անկյունում և սպասել, թե ինչպես են սիրելիին հանում Ձեր տնից, ժպտալ այն դեպքում, երբ հոգին ալեկոծվում է և ուզում եք տունը հիմնահատակ ավիրել, քանի որ այդպես միայն Ձեզ կվնասեք ու մի օր կհասնեք հոգեբուժարան: Բայց և պետք չէ ընկնել մյուս ծայրահեղության մեջ՝ հիստերիայի մատնվել ու սկանդալ սարքել: Հոգեբանը իր պրակտիկայից հիշում է դեպքեր, երբ նման իրավիճակում հայտնված կանայք որոշել են զրուցել ամուսինների սիրուհիների հետ, իսկ ինքը միայն մի բան է խորհուրդ տվել նրանց. «Եթե որոշում եք բացել բոլոր խաղաքարտերը, դա Ձեր ընտրությունն է: Պարզապես պետք է հիշեք խաղի մի քանի կանոններ' երկար ու սրտաճմլիկ տեքստերից պետք է խուսափել, խոսել կարճ, դիպուկ և միայն բուն գործի մասին, պետք է խուսափել ցենզուրայից դուրս արտահայտություններից ու ծեծկռտուք սարքելուց. չէ՞ որ պայքարում եք Ձեզ պես մեկի դեմ «ընդհանուր տղամարդու համար», և երկուսիցդ նա կհաղթի, ով ավելի ամուր նյարդեր կունենա»:

Եթե որոշում եք դավաճանության մասին խոսել ոչ թե սիրուհու, այլ Ձեր ամուսնու հետ, ապա առավել նպատակահարմար է նախօրոք հանգստացնող որևէ դեղ ընդունելը, քանի որ նրա արձագանքը կարող է Ձեզ դուր չգալ, բայց դուք միևնույնն է, պետք է պահեք սառնասրտությունը: Հոգեբանը խորհուրդ է տալիս այնուամենայնիվ զգույշ լինել և խուսափել մի լուրջ սխալից. «Շատ կանայք գիտեմ, ովքեր իրենց հավերժ դավաճանող ամուսիններին հավերժ ներում են ու ատամներով պահում ընտանիքը: Միշտ հիշեք' բնության օրենքը պահանջում է, որ արուները պայքարեն էգի համար և ոչ թե էգերը' արուների: Դուք երջանիկ լինելու իրավունք ունեք: Բաց թողեք նրան, եթե Ձեր առաջին իսկ ներումից հետո նա չի խրատվում, և թող Ձեզ չկանգնեցնի անգամ երեխաների գոյությունը: Գիտե՞ք' առանց սիրո ընտանիքում մեծացած երեխաները ավելի շատ ու ավելի խորը հոգեբանական տրավմաներ են ունենում, քան ոչ լիարժեք, բայց երջանիկ ընտանիքում մեծացած փոքրիկները»:

Լարա Առաքելյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան