Խորեն Լևոնյանը և Նազենի Հովհաննիսյանը կրքոտ տանգո են պարում
TVԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել իր և դերասան Խորեն Լևոնյանի տանգոյից։ Նրանք պարում են Էրիկի կատարման ներքո։
Նազենին տեսանյութին կից գրել է. «Էրիկ Կարապետյան, այս երգը քո այցեքարտն է։ Շնորհակալություն գեղեցիկ պահերի համար։ Դու, ինչպես միշտ, բարձունքում ես։
Հ.Գ. Ես կարոտել էի իմ ընկերոջ և տաղանդավոր դերասան Խորեն Լևոնայանի հետ աշխատելն ու պարելը»։
Հաղորդավարուհին նաև նշել է, որ իրենք մասնակցում են հարսանյանց հանդեսի։