Սերխիո Ագուերոն չի խաղա 6 շաբաթ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն չի կարողանա դուրս գալ խաղադաշտ վեց շաբաթ: Այդ մասին հայտնել է Արգենտինայի ազգային հավաքականի բժիշկ Դոնատո Վիլանին:
«Սերխիոն շատ վատ տրամադրություն ունի, քանի որ ցանկանում էր օգնել Արգենտինայի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներում, իսկ ուրիշի մեղքով տեղի ունեցած պատահարի հետեւանքով ստիպված կլինի բաց թողնել վեց շաբաթ: Առաջիկա շաբաթներին նա չի կարողանա քայլել առանց օգնության»,- բժիշկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Ագուերոն կողոսկրի կոտրվածքներ էր ստացել Ամստերդամի օդանավակայանի ճանապարհին: Տաքսին բախվել էր սյանը: