Ռոնալդուի Ոսկե գնդակի կրկնօրինակը խոշոր գումարով վաճառվել է աճուրդում
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուի ստացած Ոսկե գնդակի կրկնօրինակը վաճառվել է բարեգործական աճուրդում:
Ինչպես հայտնում է «AS»-ը, 2013 թվականին պորտուգալացու ստացած մրցանակի 2-րդ տարբերակը վաճառվել է 600 հազար եվրոյով:
Գնորդն իսրայելցի Իդան Օֆերն է:
Նշվում է, որ գումարը փոխանցվել է «Make-A-Wish» ֆոնդին, որն օգնում է ծանր հիվանդ երեխաներին: