Վճարից խուսափող չինացի զբոսաշրջիկը հեռախոսալարի միջոցով փախել է հյուրանոցից
TV«Չինաստանում զբոսաշրջիկը, ով չի ցանկացել վճարել հյուրանոցի սենյակի համար, փախուստի փորձ է ձեռնարկել հեռախոսային մալուխի միջոցով, որն անցել է 19 հարկանի շենքի բարձրությամբ։ Նա դրա միջոցով անցել է այլ շինություն»,- հայտնում է «Ժենմին ժիբաո» պարբերականը։ Տեսագրությունը հայտնվել է թերթի YouTube-ի ալիքում։
Ներքև իջնելու հարցում «ակրոբատին» օգնել են փրկարարներն ու հրշեջները, որից հետո նրան ձերբակալել է ոստիկանությունը։ Հիմա տղամարդը ստիպված է վճարել ոչ միայն հյուրանոցում գիշերելու համար, այլև սահմանված խոշոր տուգանքը։