Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Եվրոպայի թիմային առաջնությունը կկայանա Կրետե կղզում: Տղամարդկանց հավաքականում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, և պահեստային կլինի Հովհաննես Գաբուզյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը:
Առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին և կավարտվի նոյեմբերի 7-ին: