«Մարիոթը» «Արմենիա Տուրիզմ 2017»-ի «Լավագույն հյուրանոցը Հայաստանում» անվանակարգի հաղթողն է
ՀասարակությունԵրևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը ներկայանում է փոփոխություններով. «Կուչինա» իտալական ռեստորանը նոր մենյու ունի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հյուրանոցի մարքեթինգի մենեջեր Սարին Բուզանթյանը: «Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ «Կուչինա» իտալական ռեստորանը վերաբացվել է և պատրաստ է ընդունել իր հաճախորդներին: Ռեստորանը աշխատում է ամեն օր՝ ժամը 12:00-24:00-ն: Հոկտեմբերից «Կուչինա»-ն կներկայացնի նոր մենյու՝ համեղ և յուրահատուկ իտալական ուտեստներով»,-տեղեկացրեց Սարին Բուզանթյանը:
Ձեր հարսանիքը «Մարիոթ»-ում
Հյուրանոցն առաջարկում է նաև հարսանիքի անցկացման լավագույն հնարավորություն: «Անցկացրեք Ձեր հարսանեկան հանդիսությունը Մարիոթի հետ, Երևանի սրտում և ստեղծեք անմոռանալի հիշողություններ:
Արմենիա Մարիոթ հյուրանոցը առաջարկում է մեծ և հարմարավետ սրահներ Ձեր հարսանեկան հանդիսության համար: Նշեք այդ օրը մեզ հետ և ստացեք հատուկ առավելություններ, ինչպես օրինակ անվճար գիշերակաց նախաճաշով և բազում այլ զեղչեր»,-հրավիրում են հյուրանոցից:
Մարիոթը՝ լավագույն հյուրանոցը Հայաստանում
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը «Արմենիա Տուրիզմ 2017» ամենամյա 4-րդ մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Լավագույն հյուրանոցը Հայաստանում » անվանակարգին: Այս մրցանակը Արմենիա Մարիոթի աշխատակիցների անմնացորդ աշխատանքի և նվիրվածության գնահատականն է: