Հայաստանում ահագնանում է ֆիլհարմոնիկ շարժումը. ռաբիսը խուճապի մեջ է
TVՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն 92 տարեկան է: Այս առիթով նվագախումբը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` նվագախմբի և երիտասարդների կապն ամրապնդելու նպատակով: Ամեն շաբաթ արված գործերն ու առաջիկա անելիքները հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար այսուհետ բացահայտում են հայ հայտնիները: Հավելենք, որ հաղորդման ռեժիսորն Արփի Մաղաքյանն է:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նամակների հետքերով այս անգամ եկել է հումորիստ, ՀՀ վաստակավոր դերասան Մկրտիչ Արզումանյանը։
Նշենք, որ սա ֆիլհարմոնիկի մասին պատմող 3-րդ հաղորդումն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդմանը մասնակցել են նաև ArmComedy հաղորդման հեղինակ ու հաղորդավար Սերգեյ Սարգսյանն ու Վարդան Պետրոսյանի որդին` դերասան, երգիչՀայկ Պետրոսյանը:
Ավելի վաղ, նախագծի մասին Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայաստանում ահագնանում է ֆիլհարմոնիկ շարժումը! Ռաբիսը խուճապի մեջ է»։