Ռայան Գիգս. Գարեթ Բեյլը պետք է փոխի իր խաղաոճը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը խոսել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի մասին:
«Երբ դիտում եք Բեյլին, ապա հասկանում եք, որ նա անընդհատ ծանրաբեռնելու է իր մարմինը՝ հատկապես հաշվի առնելով մրցակցի կոպիտ խաղը և թույլ տված խախտումները: Երբ արդեն մոտենում եք 30 տարեկանին, պետք է փոփոխություններ կատարեք:
Այն, ինչ կարող է օգնել մեկին, կարող է անզոր լինել մյուսի համար: Նա պետք է փոխի խաղաոճը: Չի կարելի 28-29 տարեկանում խաղալ այնպես, ինչպես 19-ում:
Սակայն ստացած փորձի շնորհիվ կարելի է ավելի քիչ էներգիա վատնել, սակայն ավելի արդյունավետ գործել»,- Գիգսի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: