Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով 60 մետր միքանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում. նրա դին մեքենայի տակից դուրս են բերել փրկարարները. ուղևորուհին ավտոմեքենայից դուրս է շպրտվել
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 24-ամյա Ավետիք Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MZ 810 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր միքանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել է խաղողի դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գալստյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ 20-ամյա Անի Գաբոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ.