Բարաք Օբամայի տեսաուղերձն անակնկալի է բերել Միշել Օբամային (տեսանյութ)
TVԵրեկ լրացել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և իր տիկնոջ՝ Միշել Օբամայի, ամուսնության 25-րդ տարեդարձը: Այս իրադարձությունը ինչպես Օբամայի նախագահության շրջանում, այնպես էլ դրանից հետո, շարունակում է մնալ լրագրողների ուշադրության կենտրոնում:
Ավելին, այս տարի Բարաք Օբաման այնպիսի անակնկալ է մատուցել իր տիկնոջը, որ հուզել է բոլոր ականատեսներին: Բանն այն է, որ իրենց ամուսնության տարեդարձի օրը Միշել Օբաման մասնակցում էր Փենսիլվանիայում անցկացվող մի կոնֆերանսի, որի ավարտին սրահում միացվել է մի տեսագրություն, որում Բարաք Օբաման շնորհավորում է իր կնոջը: