Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»


ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ

 ՀՀ կառավարությունում սեպտեմբերի 5-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջինը վերաբերում էր Հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը: «Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-նշել է վարչապետը: Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին ամփոփել և իրեն  ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է արդարադատության նախարարի  ներկայացրած տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Վարչապետը հորդորել է գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել իրեն:

ՏՏ ոլորտում սկսնակ ընկերություններն աջակցության կարիք ունեն և մենք պետք է նրանց կողքին կանգնենք. վարչապետ 

Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացման վերաբերյալ էր: Վարչապետը նշել է, որ վերջերս կայացած «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի ընթացքում կրկին արձանագրվել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արտահաման ներուժը: «ՏՏ ոլորտում նոր գաղափարներ և ծրագրային լուծումներ ունեցող սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն, մասնավորապես՝ առկա է նոր շուկաների մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն»,- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր` համապատասխան գործիքների նախատեսմամբ:

«Մենք այստեղ իրականում  կիրառական պրոդուկտ ստեղծելու մեծ ներուժ, լավ գաղափարներ ունենք,  բայց այն վաճառելու խնդիր ունենք, և այստեղ պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք»,-ասել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետը հանձնարարել է  գույքագրել ճանապարհային կահավորանքին պատճառված վնասի դեպքերը 

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասի հատուցման ապահովման վերաբերյալ էր: «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով  բազմաթիվ դեպքերում վնասվում են ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերը՝  ճանապարհային նշանները, լուսացույցները, համապատասխան սյուները և այլն: Չնայած օրենքով սահմանված կարգավորումներին, գործնականում գրանցվում են դեպքեր, երբ նշված տարրերի վերանորոգման կամ վերականգնման ծախսերի համար փոխհատուցումները չեն հավաքագրվում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է նման դեպքերի արձանագրման խիստ հսկողության ոչ լիարժեք իրացմամբ»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը  հանձնարարել է  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին  1-ամսյա ժամկետում տարածքային համայնքների ղեկավարների հետ համատեղ գույքագրել ճանապարհային պատահարների հետևանքով ճանապարհային կահավորանքին պատճառված  վնասի դեպքերը և ստացված  փոխհատուցման շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ դրանց վերականգնման ուղղությամբ: Ըստ անհրաժեշտության կքննարկվի նաև իրավական ակտի նախագծի մշակման հարցը:     Ոստիկանության պետին հանձնարարվել է աահմանել խիստ հսկողություն ճանապարհային պատահարների դեպքերում համապատասխան եզրակացություններում ճանապարհային կահավորանքին պատճառված վնասները ներառելու համար: 

Պետությունը կաջակցի բիզնեսին՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով 

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է.

-գործարար ծրագրերի հավանության արժանացման և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը: Ըստ այդմ սահմանվում են այն եկամտատեսակները, որոնք  համարվելու են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ: Առաջարկվում են նաև նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ հաշվարկվող  աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման առավել հստակ մեխանիզմներ: Արդյունքում ակնկալվում է ապահովել շահութահարկի արտոնության կիրառման հնարավորությունը:  Ըստ այդմ, պետությունը շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով բիզնեսին աջակցում է՝ նոր ստեղծվող աշխատատեղերի աշխատավարձի ֆինանսավորման մասով:  Որոշման ընդունումը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետը հորդորել է կիրառել այնպիսի գործիքակազմ և վարչարարություն, որպեսզի գործարարների համար արհեստական բարդություններ չստեղծվեն:  

-ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը և հաստատել ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը: Մասնավորապես, մշակվել են ծրագրերի գնահատման նոր չափորոշիչներ, էականորեն կրճատվել են նախարարություններում փաստաթղթաշրջանառության ժամկետները, հանվել է կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխանության պահանջը և այլն:

-բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը, որով, մասնավորապես, վճարողն էլեկտրոնային եղանակով հարկային միասնական հաշվարկ ներկայացնելու համար հարկային մարմնի՝ հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգում ընտրում է միասնական հարկային հաշվարկը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը կնպաստի  գործարար միջավայրի բարելավմանը, հարկ վճարողների և հարկային ու լիազոր մարմինների միջև շփումների, ինչպես նաև հարկային հաշվառման վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:  

-ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակը: Այն կիրառվելու է երեք ոլորտում՝ կրթություն և գիտություն, սոցիալական և առողջապահական: 

Կկանոնակարգվի պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարական փաստաթղթերի կազմման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին: Հրահանգի նպատակն է կանոնակարգել պետական եկամուտների և անմիջական ծախսերի վրա ազդեցություն ենթադրող ռազմավարական փաստաթղթերի կազմման, ներկայացման և հսկողության իրականացման գործընթացը: Այն տարածվում է միայն ՀՀ այն ռազմավարական փաստաթղթերի վրա, որոնք ունեն կամ ենթադրում են անմիջական ազդեցություն պետական եկամուտների և ծախսերի վրա:  Ռազմավարությունները կունենան հստակ ծախսային գնահատականներ:             Ռազմավարական փաստաթղթերը դասակարգվում են հետևյալ 3  հիմնական խմբերում՝ համապարփակ,  միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթեր, բյուջետային ծրագրերի ռազմավարություններ: Հրահանգը չի տարածվելու ՀՀ կառավարության ծրագրի և ՄԺԾԾ վրա: Որոշմամբ ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներն՝ ըստ ոլորտների 3-ամսյա ժամկետում կվերանայեն միջին մակարդակի ռազմավարական փաստաթղթերը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ: 

Կնվազեցվի  դատարանների ծանրաբեռնվածությունը 

Գործադիրը հավանություն է տվել ««Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ փաստաթղթի՝ Էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ կստեղծվի նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Հնարավորություն կստեղծվի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը, կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը և դրանց էլեկտրոնային վավերացման կարգը: Նախատեսվող կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը   կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Բացի այդ, կնվազեցվի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը:

Հավանության  է արժանացել ««Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի  նպատակն է լուծել գործնականում առկա խնդիրները: Փոփոխության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում ՀՀ փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե կառավարության, այլ` վարչապետի որոշմամբ:

Հավանության է արժանացել նաև «Ոստիկանության մասին» և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների գործողությունները: Մասնավորապես, հստակեցվում է հետաքննության մարմնի՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը:

Գործադիրը հավանություն է տվել  մի շարք համաձայնագրեր վավերացնելու մասին ՀՀ օրենքների վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնություններին: Օրենքների ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը դիտարկելով վերոնիշյալ օրենքի և ՀՀ օրենսդրության համապատասխան կարգավորումների հետ համակարգային կապի մեջ:

Արտոնություն է տրամադրվել կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության ներդրումային  ծրագրին 

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նյուպլաստ» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ ՀՀ դրամի ներդրում, 1,1 մլրդ ՀՀ դրամի էլ  նախատեսվում է։ Ընկերությունը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ-ում։ 

Կապահովվի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը 

Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ոչ միայն արդյունավետության համապատասխան ցուցանիշների սահմանում, այլ նաև դրանց օգնությամբ կազմակերպությունների արդյունավետության և ղեկավար մարմինների աշխատանքի գնահատում:  Այն կնպաստի այդ կազմակերպությունների տնտեսական գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը: Եռամսյակային տվյալների դիտարկման շնորհիվ հսկողություն կիրականացվի առևտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների կատարման ընթացքի նկատմամբ: Կապահովվի նաև այդ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը` հանրության, պետական մարմինների և  հնարավոր ներդրողների համար:

Գործադիրը  փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի գործընթացի պարզեցման, աշխատանքներն արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման նպատակով: Առաջարկվում է լուծարվող կազմակերպությունների անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքից ցածր (բայց ոչ ավելի, քան անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 50 տոկոսի չափով) մեկնարկային գնով վաճառքի ներկայացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի գրավոր համաձայնությամբ, ինչը կնպաստի ՀՀ կառավարության որոշումների քանակի կրճատմանը և սպասարկման որակի բարձրացմանը: 

Այլ որոշումներ 

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից 29,097.3 հազ. դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ հաշվի առնելով, որ  ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողների քանակը նվազել է 54 հաստիքային միավորով:

Գործադիրի նիստում համաձայնություն է տրվել  «Հայաստանի Հանրապետության  և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումն ուղղված է երկկողմ համագործակցության զարգացմանը, մասնավորապես, ապրանքների առևտուրը դյուրացնելուն: Նախատեսվում է ստեղծել նաև, անասնաբուժության բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ հանձնաժողով:

ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում (բացառությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի) զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործառույթներ իրականացնող բաժինների ձևավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում:

ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել