ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Մոսկվա
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հոկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա` մասնակցելու հոկտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության նախարարների հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների միջև գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության բնագավառներում ինտեգրացման գործընթացների զարգացմանը, համաձայնեցված (համակարգված) ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, ԵՏՄ ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, ինչպես նաև ագրարային շուկայի պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր: