ՄԻՊ-ի աշխատակազմը Վազաշենում և Բարեկամավանում փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացրել է Google Earth-ում
ՀասարակությունՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց: Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամիսին գնդակոծված տները, շենք-շինությունները:
Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են անգլերեն և ուղարկվել միջազգային կառույցներին: