Երևան, 11.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»


Ինքնաթիռը, որն անհետացել էր 1955 թվականին, վայրէջք կատարեց 37 տարի անց. լուսանկարներ

Lifestyle
Դեսից-դենից

Չարթերային DC-4 ինքնաթիռը 1992թ. 57 ուղևորներով վայրէջք կատարեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի օդանավակայանում… Իսկ այժմ ուշադրություն. այդ ինքնաթիռն անհետացել էր Նյու Յորքից Մայամի չվերթ կատարելիս վայրէջքից 37 տարի առաջ: Սակայն մի քանի րոպե էլ չանցած՝ ուրվական ինքնաթիռը կրկին օդ բարձրացավ ու կորավ ամպերի մեջ: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև օդաչուի ու դիսպետչերի երկխոսության ձայնագրությունը հանդիսանում են անհերքելի վկայություն առ այն, որ այս պատմությունը մտացածին չէ:

«Օդանավակայանի վերահսկող ծառայության աշխատակիցների ցուցմունքները, համաձայն որոնց՝ նրանք ականատես են եղել այս միջադեպին, ըստ էության՝ համընկնում են միմյանց հետ»,- հայտարարել է երկրի քաղավիացիայի փոխնախարար Ռամոն Էստովարը: Սակայն, ըստ փոխնախարարի, վճռորոշ դեր ունեցավ 1955թ. փոքրիկ օրացույցը, որը DC-4-ի օդաչուն գցել էր թռիչքուղու վրա օդ բարձրանալուց վայրկյաններ առաջ:

«Ես տեսել եմ ինքնաթիռը, լսել եմ օդաչուի ձայնը: Ես անգամ ձեռքումս եմ պահել այդ օրացույցը, բայց մինչև հիմա ինքս չեմ կարողանում հավատալ այս ամենին: Ինքնաթիռի մեջ գտնվող մարդիկ հավատացած էին, որ 1955 թվականն է, և իրենք վայրէջք են կատարել Ֆլորիդայում: Բայց դա այդպես չէ: Աստված գիտե, թե որտեղ են գտնվել նրանք այդ ողջ ընթացքում», – ասել է թռիչքների վերահսկողության աշտարակում այդ օրը գտնված Հուան Դե լա Կորտեն:

Դե լա Կորտեի ու այլ դիսպետչերների պնդմամբ՝ նրանք հասկացան, որ ինչ-որ գերբնական բան է կատարվում այն ժամանակ, երբ անսպասելիորեն օդանավակայանին սկսեց մոտենալ պտուտակավոր մի ինքնաթիռ, որը չէր երևում ռադարների վրա: Նա պատմել է հետևյալը.

«Մենք տեսնում էինք ինքնաթիռը մեր աչքերով, բայց ռադարի վրա որևէ նշաններ չկային: Մենք խնդրեցինք օդաչուին հայտնել իր ով լինելը, և նա ռադիոյով հարցրեց մեզ. «Որտե՞ղ ենք մենք գտնվում»: Նրա ձայնը վախվորած ու անվստահ էր, բայց վերջապես նա ասաց, որ չարթերային 914-րդ չվերթն է, որը Նյու Յորքից Մայամի է տեղափոխում 57 ուղևորների և 4 հոգանոց անձնակազմի: Այս խոսքերից հետո քար լռություն տիրեց, որովհետև բոլորն ապշած էին: Բանն այն է, որ օդաչուի հայտարարած ժամանման վայրը՝ Մայամին, գտնվում էր Կարակասից… 1800 կիլոմետր հեռավորության վրա:

Ես պատասխանեցի օդաչուին. «Սա Կարակասն է, Վենեսուելա… Հարավային Ամերիկա», իսկ հետո հարցրի. «Դուք օգնության կարիք ունե՞ք»: Պատասխան չկար, ու ես ինքնաթիռի համար վայրէջքի միջանցք բացեցի:

Վայրէջքն անթերի էր: Հենց այդ պահին էլ սկսեցի մտածել, որ ամեն ինչ նորմալ է, ու հանկարծ լսեցի, թե ինչպես է օդաչուն երկրորդ օդաչուին բացականչում. «Հիսուս Քրիստոս, Ջիմմի՛, այս ի՞նչ է, գրողը տանի»: Նրանք նայում էին ռեակտիվ ինքնաթիռին, ու իրենց արձագանքն այնպիսին էր, ասես տիեզերանավ են տեսել:

Դե լա Կորտեի խոսքերով՝ օդաչուն հաղորդել էր, որ կարգացուցակի համաձայն՝ նա պետք է վայրէջք կատարեր Մայամիի օդանավակայանում՝ 1955 թվականի հուլիսի 2-ի առավոտյան՝ ժամը 9:55:

Հետո ես լսեցի, թե ինչպես նա ասեց. «Այստեղ ինչ-որ բան այն չէ»: Ես ռադիոկապով կապվեցի նրա հետ. «Կապիտա՛ն, սա Կարակասի միջազգային օդանավակակայանն է: Այսօր 1992 թվականի մայիսի 21-ն է»: Նա բացականչեց. «Աստված իմ»: Լսվում էր, թե ինչ ծանր է նա շնչում: Ես փորձեցի հանգստացնել նրան՝ ասելով, որ նրանց արդեն մոտենում է ցամաքային ծառայությունների թիմը: Երբ թիմն ու լիցքավորող մեքենան մոտեցան ինքնաթիռին, օդաչուն սկսեց գոռալ. «Ո՛չ, մի՛ մոտեցեք: Մենք թռչում ենք այստեղից»: Հետագայում ինքնաթիռին մոտեցած աշխատակիցները պատմում էին, որ տեսել էին ուղևորների դեմքերը, ովքեր, իլյումինատորներին սեղմված, հետևում էին այս ամենին: Օդաչուն բացեց իր պատուհանը և ձեռքով արեց, որպեսզի նրանք հեռանան:

Նրա ձեռքում ինչ-որ թղթապանակ կար: Ըստ ամենայնի՝ հենց դրա միջից էլ ընկել էր օրացույցը, որը միայն հետո գտանք:

«Օդաչուն գործարկեց շարժիչներն ու օդ բարձրացրեց ինքնաթիռը»,- պատմել է դիսպետչերը:

Վենեսուելայի իշխանությունները բռնագրավել են ռադիոհաղորդագրությունների ձայնագրությունները, ցուցմունքները, ինչպես նաև օդաչուի օրացույցը, բայց միջադեպի հետաքննությունն առ այսօր ոչ մի հոդաբաշխ պատասխան չի տվել այս առեղծվածային իրադարձություններին։

 
 
Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հունիսի). Փաստաբանները գործադուլ են հայտարարել. «Փաստ»Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Փաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԱրդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է. Տիգրան ԱբրահամյանՀայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին