Արսենալի նախկին ֆուտբոլիստ Կոլո Տուրեն դարձել է Կոտ-դ'իվուարի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը
Սպորտ36-ամյա Տուրեն այսուհետ կներկայացնի ազգային թիմը` գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսի օգնականի կարգավիճակում:
Նույն պաշտոնը «զինագործների» նախկին ֆուտբոլիստը կզբաղեցնի նաև օլիմպիական հավաքականում, հայտնում է Կոտ-դ'իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կոլո Տուրեն արդեն անցել է աշխատանքի: Մասնագետը ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Մալիի հետ հոկտեմբերի 6-ին կայանալիք խաղում կլինի թիմի մարզչական շտաբում:
Հիշեցնենք` Կոլո Տուրեն ազգային թիմի կազմում 118 հանդիպում է անցկացրել և դարձել է 6 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվել էր ,որ Տուրեն ընդգրկվել է «Սելթիկի» մարզչական շտաբում: