Կրոսը վնասվածք է ստացել եւ չի խաղա Ադրբեջանի դեմ
ՍպորտԳերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը կողոսկրի վնասվածք է ստացել Հյուսիսային Իռլանդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը կվերականգնվի իսպանական ակումբի ճամբարում: Կրոսը Գերմանիայի հավաքականին չի օգնի Ադրբեջանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում, որը կկայանա հոկտեմբերի 8-ին, հայտնում է Bild-ը:
Հիշեցնենք, որ գերմանացիները ժամանակից շուտ էին ապահովել ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: