Սյունիքի մարզը Կառավարություն է ներկայացրել 8 ներդրումային ծրագիր
ՏնտեսությունՍյունիքի մարզը ՀՀ կառավարություն է ներկայացրել ընդհանուր 12.2 միլիարդ դրամ արժողությամբ 8 ներդրումային ծրագիր: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ծրագրերից երկուսը, որոնք առնչվում են գյուղոլորտին, արդեն արժանացել են հավանության»,-նշեց Սյունիքի մարզպետը:
Նրա տեղեկացմամբ՝ ներկայացված ծրագրերից մեկն առնչվում է սառնարանային տնտեսությանը, մյուսը` MTS ծրագրին, որն իրենից ներկայացնում է մեխանիզատորական սերվիս կենտրոններ:
«Ներկայումս բանակցություններ ենք վարում էժան գումար հայթայթելու համար, որպեսզի լիզինգի պայմաններով գերմանական տեխնիկա բերենք մարզ»,-եզրափակեց Վահե Հակոբյանը: