Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Մոսկվայում
ՄշակույթՀայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նոյեմբերի 18-ին ելույթ կունենա Մոսկվային կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: «Մեզ համար շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ այնտեղ: Համերգի ընթացքում հանդես կգան նաեւ Էդուարդ Թոփչյանը, Կոնստանտին Օրբելյանը»,-ասաց նա:
Համերգը կկայանա Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում: