Երևան` սիրո քաղաք. երբ հոբելյարը 2799 տարեկան է
ՀասարակությունArmeniaSputnik.am/Հոկտեմբերի 14-ին Երևանը կդառնա 2799 տարեկան: Ի՞նչ տոնական միջոցառումներ են նախատեսված այս տարի։ Sputnik Արմենիան այս թեմայի շուրջ զրուցել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի հետ:
Արդեն մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառման ծրագրի շրջանակում իրականացվող սոցիալական բաղադրիչը: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա համաքաղաքային շաբաթօրյակ: Բուն տոնակատարությունները կմեկնարկեն հոկտեմբերի 14-ի վաղ առավոտից:
Օրը կսկսվի ջրցան մեքենաների շքերթով, կշարունակվի մանկական ու համերգային միջոցառումներով: Տոնական գալա համերգ այս տարի չի լինի: Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումների անցկացման խնայողական ռեժիմի է անցել: