Ֆուտբոլի հավաքականն արդեն Աստանայում է
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմն արդեն Աստանայում է: Այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով 13:30-ին, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Մեր թիմը հանգրվանել է Աստանայի «Ռից Կառլտոն» հյուրանոցում: Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00)՝ «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին)՝ «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան: