Ռուսլան Կորյանի կարծիքով Հայաստանը և Ղազախստանը հավասար մրցակիցներ են
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Ռուսլան Կորյանը խոսել է Ղազախստանի դեմ առաջիկա խաղից:
«Չեմ կարծում, որ հոգեբանոր շուտ կմոռանանք լեհերից կրած պարտությունը: Մեզ համար հնարավորություն մեղմել մեր մեղքը նախորդ խաղից հետո: Մրցելու են երկու հավասար թիմեր: Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը խաղադաշտում կփոխի ամեն ինչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Կորյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 8-ին Աստանայում՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: