Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն այս տարի լավ կազմ է հավաքել. Արայիկ Բաղդադյան
ՍպորտՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի կարծիքով Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարն այս տարի որակյալ կազմ է հավաքել:
«Ստեփան Սարգսյան անվան 22-րդ միջազգային մրցաշարին մասնակցում էին լավ ըմբիշներ: Թեպետ քիչ թիմեր էին եկել, բայց մրցաշարի որակըշատ բարձր էր: Ռուսաստանի հավաքականը ներկայացել էր երկրորդ և երրորդ համարի մարզիկներով: Օսեթյանը ևս առանձին թիմով էր եկել, իսկ վրացիները մոտ 35 մարզիկով էին եկել: Մրցաշարը պետք է հիմք ծառայի պատանի ըմբիշների համար, ոգևորվելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:
Միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են մոտ 100 ըմբիշներ 5 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից և Վրաստանից: